«Հրապարակ». Փաշինյանի ականջին սկսել են կաթեցնել, թե կոռուպցիայի դեմ պայքարող Դավոյանն էլ անմեղ «աղավնի» չէ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գրել էինք, որ ՔՊ-ի ակտիվի նիստերից մեկի ժամանակ Արփի Դավոյանը գրոհել է կուսակցական «կոռուպցիոներների» և հատկապես՝ Երևանի քաղաքապետի դեմ և հայտարարություններ արել: Մանավանդ՝ ԱՆԻՖ-ի թեման է արծարծել, պահանջելով գոնե թիմին հայտնել, թե ովքեր էին մեղավոր, որ բյուջեից այդքան գումար վատնվեց։ Մեզ պատմեցին, որ Դավոյանն այդ զեկույցից հետո ինքն է հայտնվել ոմանց թիրախում:
Որոշ կուսակցականներ Փաշինյանի ականջին սկսել են կաթեցնել, թե կոռուպցիայի դեմ պայքարող Դավոյանն էլ անմեղ «աղավնի» չէ` իր հայրենի Լոռիում, Ստեփանավանում Պապիկյանից հետո ինքն է «ասող» դարձել, որ փողատերերի ու ինչ-որ կասկածելի շրջանակների հետ է շփվում և դրա արդյունքում առանձնատուն է ձեռք բերել՝ լողավազանով, որն իր անունով չի գրանցել, բայց հաճախ է լինում այնտեղ:
Տեղեկացրել են անգամ, որ Դավոյանի մարզային այցերի ընթացքում ոստիկանությունը հերթապահություն է իրականացնում նրա փողոցի վրա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». «Հայաստան» դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ հավաք է անելու
- «Հրապարակ». Իշխանական թիմում սոդոմ-գոմոր է