Ողջ մնացած և դեպքի վայրում գտնված զինծառայողների ցուցմունքները հակասում են․ փաստաբան
«Մենք ի սկզբանե արձանագրել ենք՝ ողջ մնացած և դեպքի վայրում գտնված զինծառայողների ցուցմունքները ողջ դատական վարույթում, այնպես էլ դատական վարույթի ընթացքում հակասական են։ Նույն անձիք նախկինում տված ցուցմունքների և ներկայումս տված ցուցմունքերի միջև տալիս են հակասական ցուցմունքներ»,- լրագրողների հետ զրույցում նշեց Ազատ գյուղում զինվորական կացարանի հրդեհի գործով փաստաբան Նորիկ Նորիկյանը։
Նրա խոսքով՝ այսօր տեղի ունեցած դատական նիստին Եղիշե Հակոբյանը մեկ անգամ ևս վերահաստատել է իր վարկածը կամ իր դատողությունները, որ ինքն է այրել զինվորական կացարանը։
«Ակնհայտ է, որ նա նախաքննության ընթացքում պարզապես թաքցրել է մի քանի իրողություններ։ Մասնավորապես, Լևով Խարատյանի և Ռադիկ Մաթևոսյանի այնտեղ լինելու հանգամանքը»,- ասաց Նորիկյանը։
Փաստաբանի խոսքով՝ հարց է առաջանում, թե ինչն է եղել պատճառը, որ Եղիշե Հակոբյանը լռել է այդ մասին ։
«Նա նաև թաքցրել է, որ դեպքի օրը մի քանի ժամ առաջ մեկ այլ զինծառայողի ծնողներ, ընկերների հետ միասին գտնվել են կացարանում և որոշակի խոսակցություն է տեղի ունեցել»,- ասաց փաստաբանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան