Սարիկ Մինասյանը Արման Սահակյանի նվերն է ՔՊ-ին՝ ՀՖՖ նախագահի պաշտոնի դիմաց. Սուրեն Սուրենյանց
«Ինչ-որ սկզբունքներ կան, որոնց շուրջ ընդդիմադիրները պետք է գան հայտարարի, որպեսզի թույլ չտան, որ Գյումրում ՔՊ-ն հաղթի»,-hրավիրված ասուլիս-քննարկմանն ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Նա նշեց, որ ասուլիսին մասնակցելու հրավեր է ուղարկել շատ ընդդիմադիր ուժերի, բայց ԱՄՆ-ից արձագանքել է միայն Վարդան Ղուկասյանը։
«Այն ինչ տեղի ունեցով Գյումրիում, ոչ թե ժողովրդավարության դրսևորում էր, այլ ժողովրդավարության գռեհիկ շահագործում»,-ասաց Սուրենյանցը՝ անդրադառնալով ՔՊ-ի իրականացրած նախնական քվեարկությանը, հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը հիմա էլ սկսել է միջազգային գաղաքագիտական տերմինի՝ «Փրայմերիզ»-ը վարկաբեկել։
Սուրենյանցը բացատրեց, որ «Փրայմերիզ»-ը ամերիկյան քաղաքական մշակույթի բաղադրիչ է և ԱՄՆ օրենսդրությունն հենց դրան է հարմարեցված և նահանգներում նախնական ընտրություններ են իրականացվում, որպեսզի որոշվի զույգ կուսակցությունների թեկնածուները։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում կատարվող «Փրայմերիզ»-ի ժամանակ չեն գնում ընտրողների մոտ, այլ ընտրողներն են մոտենում կուսակցությունների գրասենյակ, իսկ Փաշինայանն այլ բան որոշեց։
«Նիկոլ Փաշինյանը որոշեց գյումրեցիների դռնեդուռն ընկնել, ուզում էր իր ֆավորիտ Կարեն Սարուխանյանին հանել ասպարեզից, բայց քանի որ, ինչպես իրեն է բնորոշ, չուզեց պատասխանատվությունը ստանձնել, որոշեց խաղեր տալով անել»,-ասաց Սուրենյանցը և նկատեց, որ գյումրեցիներն էլ ցուցակից ընտրել են անկուսակցական։
Նրա խոսքով՝ Գյումրիում ՔՊ-ն ունի առավելագույնը 15-20 % ձայն, և որպեսզի ՔՊ-ն իրավիճակը հաղթահարի, Նիկոլ Փաշինյանը լուծում է գտել՝ Սարիկ Մինասյան։
«Սարիկ Մինասյանի խաղի մեջ մտնելը կապված է ուրիշ բանի հետ։ Նիկոլ Փաշինյանը փորձում է ստանալ նախկինների օրոք հաջող գործարարություն արած, բայց ներկա պահին շատ հաջող ադապտացված «Շիրակ» Ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանի աջակցությունը։ Իրականում Սարիկ Մինասյանը Արման Սահակյանի նվերն է ՔՊ-ին»,- ասաց Սուրենյանցը և նշեց, որ դրա դիմաց Սահակյանին խոստացել են ՀՖՖ նախագահի պաշտոնը։
Նա նաև հայտնեց, որ ՔՊ-ին հակազդելու համար ընդդիմադիր ուժրը պետք է կնքնեն միմյանց դեմ չհարձակվելու պակտ, նաև հրապարակավ հայտարարեն, որ բացառելու են որևէ համագործակցություն ՔՊ-ի և նրա «պսևդոարևմտամետ սատելիտների հետ»:
Ըստ Սուրենյանցի՝ ընդդիմադիր կուսակցությունները նաև պետք է հայտարարեն, որ ավագանի անցնելու դեպքում չեն համագործակցի ՔՊ-ի հետ։
Վարդան Ղուկասյանն էլ հայտարարեց, որ միակ ընդդիմադիրներն են ինքը և Սուրեն Սուրնյանցը, քանի որ միայն իրենք են արձագանքել հանդիպման և ՔՊ-ի դեմ համագործակցության կոչին և չբացառեց, որ մյուսները կհամագործակցեն ՔՊ-ի հետ։
Ղուկասյանը հրապարակային միացավ Սուրեն Սուրենյանցի հրապարակած պակտի կետերին՝ հայտարարելով, որ իր կուսակցության մեջ էլ են եղել «անասուններ», որոնք Երևանի ավագանում համագործակցել են ՔՊ-ի հետ։
Սուրեն Սուրենյանցը և Վարդան Ղոիկասյանը չհրապարակեցին Գյումրու քաղաքապետի իրենց թեկնածուի անունը, որպեսզի իշխանությունները այսօրվանից չհարձակվեն նրա վրա։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրեց Գյումրու ավագանու լիազորությունները
- Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Սարիկ Մինասյանը
- Կկատարվի Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծումը