«Սպիտակի» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ ընտանիքի 7 անդամները, այդ թվում՝ 3 երեխաները փրկվել են
Դեկտեմբերի 20-ին, ժամը 18.50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Սպիտակի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 7 քաղաքացիներ, որոնցից երեքը երեխաներ են։
«Հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, և նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Մեծ Պարնի գյուղից։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք ունեցել են շմոլ գազի թունավորում բենզինային գեներատորի թերայրման հետևանքով առաջացած գազից։ Շնորհիվ «Սպիտակի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի՝ ոչ մեկի կյանքին այս պահին այլևս վտանգ չի սպառնում, նրանցից չորսը հիվանդանոց են ընդունվել միջին ծանրության ախտանիշներով, և հենց բժիշկների շնորհիվ է, որ նրանք արդեն ապահով ձեռքերում են, մի քանի օր, սակայն, մնալու են բժիշկների հսկողության տակ։
Դեպքի փաստով Ոստիկանության Սպիտակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։
Հիվանդանոց են ժամանել Սպիտակի քննչական բաժնից՝ պետի գլխավորությամբ»,-հայտնում է shamshyan.com-ը։