Սպորտ 17:33 20/12/2024 Հայաստան

Առցանց քվեարկություն. «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում ներկայացված են 15 մարզիկներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի քվեարկությունը:

Այս անվանակարգում քվեարկությունն իրականացվում է առցանց՝ այդ նպատակով Telegram սոցիալական հարթակում բացված ալիքում: Ներկայացված 2 անվանացանկերն անհրաժեշտ է դիտարկել որպես մեկ ամբողջական ցանկ և քվեարկել միայն մեկ մարզիկի օգտին: Հաղթող կճանաչվի ամենից շատ ձայներ հավաքած մասնակիցը:

«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթող ճանաչվելու համար պայքարում են 15 մարզիկներ՝ ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը և Արսեն Հարությունյանը, թենիսիստ Էլինա Ավանեսյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը, ծանրորդներ Վարազդատ Լալայանը և Գոռ Սահակյանը, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, բասկետբոլիստ Անդրե Սփայթ Մկրտչյանը, ֆուտբոլիստներ Օգնյեն Չանչարեւիչը, Լուկաս Սելարայանը և Էդուարդ Սպերցյանը, ինչպես նաև պարածանրորդ Գրետա Վարդանյանը:
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը կպարգևատրվի հուշանվերով և հավաստագրով:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, «Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի քվեարկությունը կանցկացվի դեկտեմբերի 24-ին՝ ԿԳՄՍՆ կողմից հավատարմագրված մարզական լրագրողների մասնակցությամբ: «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի քվեարկությունը կտևի մինչև դեկտեմբերի 24-ը՝ ժամը 17:00-ն:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}