ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։
Ըստ իշխանությունների, ութ հարվածային անօդաչու թռչող սարքերից վեցը մխրճվել են բնակելի շինությունների, այդ թվում՝ երկու բարձրահարկ շենքերի մեջ:
Ուկրաինան չի մեկնաբանում Կազանի վրա անօդաչու թռչող սարքերի գրոհը։
«Արձանագրվել է ութ հաչձակում։ Դրանցից մեկը՝ արդյունաբերական ձեռնարկության, մեկը՝ գետի վրա, վեցը՝ բնակելի շնինությունների վրա են ընկել։ Ըստ տեղեկությունների՝ այս պահին զոհեր և վիրավորներ չկան»,- նման հաղորդագրություն է տարածել Թաթարստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
ԶԼՄ-ների փոխանցմամբ, այն մարդիկ, որոնց բնակարններն ավերվել են ու չունեն հարազատներ, կտեղավորվեն «Արմենիա» հյուրանոցում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան