Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել է տնային կալանքում գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ «5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում։
Պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն էր անցնող տարին քաղաքական իմաստով, Աշոտյանը նշել է.
«Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ։ Ուստի ճոռոմաբանելու բան չկա։ Անցնող տարին հայ ժողովրդի ամոթի, անպատվության և անարդարության հերթական տարին էր»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան