Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված հարցազրույցում Սաղաթելյանն ասաց, այն նվեր է ստացել իր հարսանիքին շատ հարազատ մարդուց։
«Ի նկատի ունեցեք, որ ես այս ժամանակ ոչ կուսակցությունում, ոչ էլ որևէ տեղ պաշտոն չեմ ունեցել։ Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել։ Եղել եմ Վահան Հովհաննիսյանի օգնականը, մեծ մասամբ հասարակական հիմունքներով։ Այդ նույն մատանին կարող էի չհայտարարագրել»,-ասաց նա։
Սաղաթելյանը նշեց, հարազատը հարուստ է։
«Բարիք ստեղծելը վատ բան չի, վատ բանն այն է, որ մարդը որևէ բան չի կարողանում անել, որ մինչև նախարար, պատգամավոր դառնալը բոմժ է եղել, աշխատանք չի ունեցել»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան