«Հրապարակ». Ինչու է Նարեկ Ղահրամանյանը ևս հայտնվել կուսակցական մամլիչ ուշադրության կենտրոնում
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը ևս հայտնվել է կուսակցական մամլիչ ուշադրության կենտրոնում` այն բանից հետո, երբ կուսակտիվի վերջին նիստերից մեկի ժամանակ, առիթը բաց չթողնելով, խոսել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՔՊ-ական Նարեկ Բաբայանի արագ հարստանալու մասին, ներկայացրել է Բաբայանի հետ կապված բոլոր ասեկոսեները։ Թիմում կարծում են, որ Ղահրամանյանը «բոչկա է գլորում» Նարեկ Բաբայանի վրա, քանի որ իր կապերն օգտագործելով՝ փորձում է այդ փողոտ պաշտոնում տեղավորել հարազատ եղբորը՝ այժմ գործազուրկ Տիրայր Ղահրամանյանին, որը մասնագիտությամբ հաշվապահ է։
Սակայն ՔՊ-ում կարծում են, որ Ղահրամանյանն էլ «հրեշտակ» չէ: Օրինակ, նրա դաշնակցական հորեղբոր՝ Գագիկ Ղահրամանյանի կինը` Արուս Միրզոյանը, ղեկավարում է Կապանի թիվ 9 ավագ դպրոցը, չնայած ՔՊ-ում կարծում են, որ ՀՅԴ-ական ամուսին ունեցողը չպետք է պաշտոն զբաղեցնի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ֆուտզալի ազգային հավաքականի մարզչի և ՖԱՖ-ի ներկայացուցիչների միջև վիճաբանություն է տեղի ունեցել
- «Հրապարակ». Ամեն գնով ուզում են պահել Արցախի պետական ինստիտուտների թեկուզ ձևական կարգավիճակը
- «Փաստ». Իշխանությունները նպատակ ունեն բանակը վերածել ընդամենն օֆիսային ու գրասենյակային աշխատանքի
- «Ժողովուրդ». Արփինե Սարգսյանը նոր մեքենաներ է ձեռք բերում ՆԳՆ-ի համար
- «Հրապարակ». Ամեն տարի բանակում աճում են թմրանյութերի շրջանառության դեպքեր
- «Փաստ». Ինչու է Սրբուհի Գալյանն ազատել բոլոր փոխնախարարներին
- «Հրապարակ». Աղազարյանի փաստաբանը պատրաստվում է հաղորդում ներկայացնել դատախազություն
- «Ժողովուրդ». Ինչու է չեղարկվել ԱԺ արտահերթ նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան