Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս մասին գրում է CNN-ը։
Հիշեցնենք, որ 50-ամյա սաուդցի տղամարդը BMW մակնիշի մեքենայոց մխրճվել է տոնավաճառի տարածքում գտնվող մարդկանց մեջ։ Վերջին տվյալների համաձայն, զոհվել է 5 մարդ, այդ թվում իննամյա մի երեխա, 200 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։
«Ուրբաթը դարձավ սև օր Մագդեբուրգի համար։ Քաղաքային իշխանությունները խորապես ցնցված են մեքենայով հարձակման դեպքից, որի հետևանքով առնվազն հինգ մարդ զոհվել է, ավելի քան 200-ը՝ վիրավորվել։ Քաղաքի վարչակազմում անցյալ գիշեր ոչ ոք լավ չի քնել։ Մագդեբուրգ քաղաքը ծանր որոշում է կայացրել. փակել իր Սուրբ Ծննդյան տոնավաճառը»,-մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքային իշխանության ներկայացուցիչը։
Հարակից հրապարակումներ`
- Bild. Մագդեբուրգում հարձակման մեջ կասկածվողը եղել է թմրանյութի ազդեցության տակ
- Գերմանիայում աhաբեկչnւթյшն մեջ կասկածվողը սաուդցի հակաիսլամ ակտիվիստ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան