Յուրաքանչյուրը կարող է պահանջել ավտոկայանատեղիների նախկինում գործած սակագնի և անվավեր ճանաչված սակագնի միջև առկա տարբերությունը. փաստաբան
«Շատ հետաքրքիր «զուգադիպությամբ» պարտվելով դատարանում` Երևանի ավագանին (դե ֆակտո` քաղաքապետարանը) հետաձգեց տրանսպորտի թանկացումը»,- գրել է փաստաբան Վահե Գրիգորյանը։
Նա հիշեցնում է, որ Վարչական դատարանը Իր և «Մայր Հայաստան» ժողովրդական շարժում»-ի համագործակցության արդյունքում կազմված և «Մայր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված դիմումի հիման վրա անվավեր է ճանաչել ոչ միայն «կարմիր գծերի» թանկացումը, այլև «Բ» գոտիում կայանելու`կապույտ գծերի համար դրույքաչափի ավելացման դրույթը:
«Վարչական դատարանը ուղիղ` սևով սպիտակի վրա արձանագրել է, որ «...դրույքաչափի բարձրացման հիմքում չի կարող դրվել որևէ փողոցի բեռնաթափման նպատակը:»...
Սրանով ևս մեկ անգամ` այս անգամ արդեն Դատարանի կողմից և ուղիղ նշումով հաստատվում է մեր պնդումը, որ ավտոկայանատեղում կայանելու համար տեղական վճարի դրույքաչափի բարձրացումն (կարմիր գծերի թանկացումը և կապույտ գծերի առաջացումը` թանկացման միջոցով) ոչ իրավաչափ է` օրենքի խախտմամբ կայացված որոշում:
Որոշման ուժի մեջ մտնելու դեպքում ձեզնից յուրաքանչյուրը արտադատական կամ դատական կարգով կարող է պահանջել նախկինում գործած սակագնի և անվավեր ճանաչված սակագնի միջև առկա տարբերությունը այնքանով, որքանով ավելի վճարել եք ամեն անգամ` որպես ոչ իրավաչափ իրավաչափ վարչարարության արդյունքում հասցված վնաս:
Եթե Երևանի ավագանին/ դե ֆակտո` քաղաքապետարանը/ որոշի բողոքարկել դատական ակտը, ապա լրացուցիչ կհայտնենք մեր գործողությունների մասին:
Միակամ ենք, որ հաղթելու է իրավունքի գերակայությունը»,- գրել է փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Մինչև 2025-ի փետրվարի 1-ը նոր փաթեթների հետ միաժամանակ կպահպանվեն մեկ երթևեկության համար նախատեսված 100 դրամանոց արժեքը
- Հունվարի 1-ից ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանաված դրույքաչափերը սահմանելու որոշումն անվավեր է ճանաչվել․ Կոստանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան