Իրավունք 17:11 20/12/2024 Հայաստան

Շուշան Դոյդոյան. «Իմ քայլը» հիմնադրամի պահվածքն անընդունելի է

««Իմ քայլը» հիմնադրամի  նման պատասխանը լրագրողին, լրատվամիջոցին ընդունելի չէ։ Հիմնադրամները նույնպես պետք է հրապարակայնության, թափանցիկության սկզբունքներին համապատասխան գործեն»,-ասաց  Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր Շուշան Դոյդոյանը՝ անդրադառնալով Panorama.am-ին հիմնադրամի գործառնությունների և հանրային կապերի գծով փոխտնօրեն Դավիթ Մկրտչյանի ստորագրությամբ պատասխանի էթիկական կողմին։

Հիշեցնենք,  որ կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունը, «Իմ քայլը» հիմնադրամն անպատասխան են թողել Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի Իտալիա այցի ընթացքում ծախսված գումարների չափի, ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ հարցերը։ Ավելին, «Իմ քայլ»-ից Panorama.am-ի լրագրողին հրավիրել են մասնակցելու «Հաղորդակցության հմտություններ» դասընթացների շարքին։

Շ. Դոյդոյանի խոսքով, նման հարցում ստանալու դեպքում «Իմ քայլը» հիմնադրամից առնվազն կարող էին պատասխանել, որ հարցման մեջ մատնանշված «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի շրջանակից իրենք դուրս են։

«Բայց հաշվի առնելով թափանցիկությունը, հանրային հաշվետվողականությունը՝  պետք է տրամադրեին պատասխան։ Ինչ խոսք, ես նրանց պահվածքը համարում եմ անընդունելի ու անհարիր այն կառույցի համար, որը ձգտում է հանրային ճանաչելիություն ստանալ, պատեհ-անպատեհ առիթով իրենք բավականին ակտիվ հանրային հաղորդակցություն են իրականացնում, որպեսզի լայն լսարանի ուշադրությունը գրավեն։ Ուստի պետք է պատրաստ լինեն, որ իրենց հարցադրումներ են ուղղվելու, իսկ իրենք էլ պետք է լիարժեք պատասխանեն դրանց»,-իր անձնական կարծիքը հայտնեց Շուշան Դոյդոյանը։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նաև իրավական վերլուծության է ենթարկել Panorama.am-ի՝ նախ կառավարության տեղեկատվության ու հասարկայնության հետ կապերի վարչությանը, ապա վարչության պետի պատասխանի հիման վրա «Իմ քայլը» հիմնադրամին վերահասցեագրած հարցումներն ու դրանց տրված պատասխանները.

«Լրագրողը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ կառավարությանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով Սուրբ Աթոռ (Վատիկան) կատարած այցի կապակցությամբ խնդրելով տրամադրել աշխատանքային այցի շրջանակներում Աննա Հակոբյանի համար կատարված ծախսերի և նմանատիպ այլ տեղեկություններ։ Լրագրողի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից գրավոր հայտնել են, որ լրագրողը հարցումը կարող է ուղղել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամ (այսուհետ նաև՝ Հիմնադրամ)։ Հիմնադրամին ուղղված նույնաբովանդակ հարցմանն ի պատասխան Հիմնադրամ լրագրողին բովանդակային պատասխան չի տվել, փոխարենն առաջարկել է «(…) մասնակցել «Իմ քայլը» բարեգրոծական հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» նախաձեռնությա շրջանակներում մեկնարկած «Հաղորդակցության հմտություններ» դասընթացների շարքին և մասնագիտական վերապատրաստման դասընթացներին, որը թույլ կտա ձեռք բերել նոր գիտելիքներ և տարանջատել, թե որ կառույցին ու ում ինչ հարց կարելի է ուղղել և հարցումը ձևակերպելիս որ դեպքերում կարելի է հղում կատարել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին»։

Տեղեկատվության ազատության մասին» օրենքի վերաբերելի կարգավորումները և օրենքի առերևույթ խախտումները

ՀՀ վարչապետի աշխատակազմի պատասխանը հակասում է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքին (այսուհետ նաև՝ ՏԱ մասին օրենք) և ՀՀ կառավարության՝ 2015 թվականի 1204-Ն որոշմանը:

Այսպես, ՏԱ մասին օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությունը, կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս է, ապա նա տվյալ գրավոր հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին, իսկ հնարավորության դեպքում նրան տրամադրել նաև այդ տեղեկատվությունը տնօրինողի (այդ թվում՝ արխիվի) գտնվելու վայրը, որն ունի փնտրվող տեղեկությունը:

Խնդրո առարկա դեպքում ՀՀ վարչապետի աշխատակազմի պատասխանը հակասում է ՏԱ մասին օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասին այնքանով, որքանով ՀՀ վարչապետի աշխատակազմը ՏԱ մասին օրենքի հիմքով ներկայացված հարցմանն ի պատասխան հղում է արել առերևույթ տեղեկություն տնօրինող չհամարվող կազմակերպությանը (այդ մասին տես ստորև):

ՀՀ կառավարության՝ 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1204-Ն որոշման (այսուհետ 1204-Ն որոշում) հավելված 2-ի 8-րդ կետի համաձայն՝ «8. Հարցման պատասխանը պետք է լինի հավաստի և լրիվ` պարունակելով բոլոր առաջադրված հարցերի հիմնավոր պատասխանները: Դիմողի կողմից մեկից ավելի հարցերի առաջադրման դեպքում պետական մարմինը հերթական համարակալման միջոցով տրամադրում է բոլոր հարցերի հավաստի և լրիվ պատասխանները:»:

Խնդրո առարկա դեպքում թեև լրագրողի հարցումը պարունակել է մեկից ավելի հարցեր, սակայն ՀՀ վարչապետի աշխատակազմի պատասխանը չի ներառել լրագրողի հարցմամբ ներկայացված հարցերի պատասխանները՝ հերթական համարակալմամբ, ինչը հակասում է ՀՀ կառավարության՝ 2015 թվականի 1204-Ն որոշման պահանջներին:

Ինչ վերաբերում է Հիմնադրամի պատասխանին, ապա պետք է նկատի ունենալ, որ ՏԱ մասին օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նշված օրենքի գործողությունը տարածվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների և դրանց պաշտոնատար անձանց վրա։ Նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ տեղեկություն տնօրինող են տեղեկություններ ունեցող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, պետական հիմնարկներ, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպություններ, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպություններ և դրանց պաշտոնատար անձինք:

Այս խորհրդատվության ընթացքում մեզ հայտնի տեղեկությունների համատեքստում չենք կարող պնդել, որ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը պետական կազմակերպություն կամ պետական կամ համայնքային բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպություն է (ըստ հիմնադրամի իրական շահառուների վերաբերյալ ամենաթարմ՝ 2024 թվականի մայիսի 20-ի հայտարարագրի՝ հիմնադրամի միակ իրական շահառուն Աննա Հակոբյանն է, նվիրատուների ցանկում չկա որևէ պետական մարմին և այն): Ըստ այդմ, այս խորհրդատվության ընթացքում մեզ հայտնի տեղեկությունները հաշվի առնելով՝ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի իմաստով տեղեկություն տնօրինող չէ, և ՏԱ մասին օրենքով տեղեկություն ստանալու հարցումը քննարկելու կանոնները Հիմնադրամին վերաբերելի չեն:

Եզրակացություն

Լրագրողի նկարագրած դեպքում ՏԱ մասին օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը փաստացի չի գործել, քանի որ ՀՀ վարչապետի աշխատակազմը ՏԱ մասին օրենքի հիմքով ներկայացված հարցմանն ի պատասխան հղում է արել տեղեկություն տնօրինող չհամարվող կազմակերպության, ինչպես նաև չի տրամադրել լրագրողի հարցմամբ առաջադրված բոլոր հարցերի հավաստի և լրիվ պատասխանները: Հետևաբար, լրագրողը չի ստացել հարցումով նախապես պահանջված տեղեկությունները:

ՏԱ մասին օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ տեղեկություն տնօրինողն ի թիվս այլնի պարտավոր է օրենքով սահմանված կարգով տեղեկություններ փնտրող անձին տրամադրել հավաստի և իր տնօրինության տակ գտնվող ամբողջական տեղեկություն: Նույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝  ոչ հավաստի կամ ոչ լրիվ տվյալներ պարունակող տեղեկություն տրամադրած մարմինը կամ կազմակերպությունն այդ տեղեկությունն ստացած անձի գրավոր հարցման հիման վրա պարտավոր է սույն օրենքով սահմանված կարգով անվճար տրամադրել ճշգրտված տվյալներով տեղեկություն:

Արդյունքում, լրագրողը կարող է ՏԱ մասին օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով կրկնակի հարցմամբ դիմել ՀՀ վարչապետի աշխատակազմին, նշել ՀՀ վարչապետի աշխատակազմի առաջին պատասխանի՝ ՏԱ մասին օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասի հետ հակասության (այն է՝ տեղեկություն տնօրինող չհամարվող կազմակերպությանը հղում կատարված լինելու), ինչպես նաև ՀՀ կառավարության՝ 2015 թվականի 1204-Ն որոշման պահանջների խախտման մասին և կրկին պահանջել տրամադրել նախորդիվ ակնկալած ու չստացած տեղեկությունները՝ ակնկալելով, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը հերթական համարակալմամբ հարցման հարցերից յուրաքանչյուրին ՏԱ մասին օրենքով սահմանված կարգով կտրամադրի նույն օրենքով սահմանված պատասխան։

Լրագրողի նկարագրած խնդրի լուծում է նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից ՏԱ մասին օրենքի խախտման դատական բողոքարկումը»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Ո՞վ է նվիրել Իշխան Սաղաթելյանին 8 մլն դրամանոց մատանին
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արարատում 13-ամյա դպրոցականը դանակահարել է 14-ամյա տղային
Դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունը պարտքեր չունի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած. Նանուշյան
Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել...
Աղբյուր` Panorama.am
16:37
Տյումենում լողավազանում 15 երեխա թունավորվել է քլորից
Տյումենի մարզում լողավազանում լողալու հետևանքոսվ 15 երեխա և երկու մեծահասակ թունավորվել են քլորից։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Խոշոր վթար Երզնկայում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 11:45-ին  տեղեկություն է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
16:05
Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 13:14-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր...
Աղբյուր` Panorama.am
15:59
Տնտեսագետ. Սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է
Մետաղադրամների արգելման թեման ավելի խորը շերտեր ունի
Աղբյուր` Panorama.am
15:43
Խզմալյանը՝ Փաշինյանին. Պետությունը ռեստորան կամ հանգստավայր չէ
«Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանին դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանք գտնվելու վերաբերյալ քաղաքացուն տված...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԱՆ պատասխանը Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի ասացվածքը. после нас хоть потоп
Առողջապահության նախարարության պատասխանը Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը դուր է եկել Օբամային
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման X-ի իր միկրոբոլոգում ներկայացրել է 2024-ին իրեն դուր եկած ֆիլմերի ցանկը։ Նա իր հետևորդներին խորհուրդ է տվել...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պետրոսյանը պատրաստվում է մեկնել Օլիմպիադային
Գեղասահքի Ռուսաստանի առաջնության երրորդ մրցումային օրը կին մասնակիցներըհանդես են գալիս ազատ ելույթներով՝ ցուցադրելով իրենց ընտրած ծրագրերը։...
Աղբյուր` Panorama.am
14:28
Ոսկան Սարգսյան. Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին
«Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն`  Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 8/2...
Աղբյուր` Panorama.am
13:56
Bild. Մագդեբուրգում հարձակման մեջ կասկածվողը եղել է թմրանյութի ազդեցության տակ
Հայտնի են դարձել գերմանական Մագդեբուրգում մարդկանց վրաերթի ենթարկած 50-ամյա սաուդցի տղամարդու բուժզննման արդյունքները։ Ինչպես պարզվել է, նա...
Աղբյուր` Panorama.am
13:44
Տարվա ընթացքում հուշարձանների նկատմամբ արձանագրվել է իրավախախտման 90 դեպք
2024 թ․ պեղումներ են իրականացվել տարբեր ամրոցներում, հնավայրերում
Աղբյուր` Panorama.am
13:22
Տարբեր շրջաններում և Երևանում սպասվում է թույլ ձյուն
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ին, 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}