«Emerging Europe Awards 2024»-ում հայազգի կինը գրավել է 1-ին տեղը՝ «Կին գործարար առաջնորդ» անվանակարգում
Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը «Emerging Europe Awards 2024»-ում արժանացել է առաջին պատվավոր հորիզոնականի՝ «Կին գործարար առաջնորդ» անվանակարգում։
«Իրականում ինձ համար սա իսկական տարեվերջյան անակնկալ էր։ «Emerging Europe Awards 2024»-ում առաջին տեղը զբաղեցնելը մեծ պատիվ է ինձ համար»,- ասել է Ա․ Եղոյանը՝ հավելելով, որ իր աշխատանքն անում է սիրով և նվիրումով՝ աջակցելով կանանց հզորացմանը իր սիրելի հայրենիքում՝ Հայաստանում։
«Կին գործարար առաջնորդ» անվանակարգում լավագույնը ճանաչված Ա․ Եղոյանը նշել է, որ այս գնահատականը ոչ միայն պարտավորեցնող է, այլ նաև ոգեշնչող, քանի որ այն ազդանշանում է, թե որքան կարևոր է շարունակել աշխատել տարբեր ծրագրերով, որոնք աջակցում են կանանց՝ հասնելու ֆինանսական անկախության և կայունության, միաժամանակ խթանելով նորարարությունը ու բացելով նոր հնարավորություններ նրանց համար։
Ա․ Եղոյանը նաև ասել է, որ համագործակցությունը Հայ օգնության ֆոնդի հետ շատ արդյունավետ է եղել՝ հնարավորություն տալով բազմաթիվ կանանց ավելի հեշտ ու հասանելի դարձնել տարբեր ռեսուրսները և հասնել իրենց նպատակներին։
Emerging Europe Awards-ը հեղինակավոր հարթակ է, որը հարգանքի արժանացնում է այն առաջնորդներին, որոնք նշանակալի ներդրում ունեն տարածաշրջանում տնտեսական աճի, նորարարության և սոցիալական բարեփոխումների մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան