ՀՀ շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի, ուրեմն պետք է զբաղվեն իրենց ամուսնական կյանքի մասին խոսելով. Բագրատ Սրբազան
«Վերջին մեկ շաբաթում Ադրբեջանից հնչում են պահանջներ, սպառնալիքներ, դրանց դիմաց գրեթե ոչինչ չասող պատասխաններ՝ Հայաստանից։ Օրակարգ կամ գոյություն չունի կամ թշնամական օրակարգի ծառայություն է այն, ինչ-որ տեղի է ունենում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանը հիշեցրեց Ադրբեջանի պահանջները Հայաստանի Սահմանադրության փոփոխության, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման, տարբեր անվտանգային խնդիրների, բանակի վերաբերյալ, ադրբեջանցիների վերադարձի թեզը. «Ոչ մի արձագանք։ Գերիների հետ կապված ոչ մի արձագանք։ Ո՞ւր է Հայաստանի իշխանություն կոչվածը, ինչո՞վ է զբաղված։
Դիրքորոշում չեն հայտնում։ Դա խոսում է այն մասին, որ ներքին պայմանավորվածությամբ իրենք համագործակցում են թշնամի պետություն Ադրբեջանի հետ։
Այլապես մինչև հիմա որևէ կերպով անդրադարձ կունենային այս հարցերին։ Որպես Հայաստանի, հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունեն, ուրեմն պետք է զբաղված լինեն այլ բաներով՝ իրենց ամուսնական կյանքի մասին խոսելով»։
Հարակից հրապարակումներ`
- Հայրս ադրբեջանական բանտում «ամբողջովին մեկուսացված է». Ռուբեն Վարդանյանի որդի
- Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որի առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի. Աբրահամյան
- Պատել. ԱՄՆ ներկայիս վարչակազմը կշարունակի աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի վրա մինչև վերջին օրը
- Ադրբեջանի մտահոգությունը փարատված համարելու բոլոր հիմքերը կան․ Փաշինյան
- Թաթոյան. Ինչպե՞ս կարելի է պարծենալ տանիքների նորոգման խոստումներով, երբ Ներքին Հանդը 3 կողմից շրջապատված է ադրբեջանական զինված դիրքերով
- Հակազդեցություն չկա, դրա համար էլ Ադրբեջանը հասնում է հաջողության, հայկական ֆիլմերը հանվում են փառատոներից. Իշխանյան
- Ադրբեջանը ոչ մի ժամանակ չի բավարարվելու. Սերգեյ Շահվերդյան
- Ալիևը Փաշինյանի հետ վերջին հանդիպումից տպավորություն է ստացել, որ Ադրբեջանի առաջադրած պայմանները կընդունվեն
- Իրավապաշտպան. Ադրբեջանի՝ հայ իրավապահների հետ համագործակցության առաջարկը կարող է տրամաբանական լինել մի դեպքում
- Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է համագործակցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործի շրջանակում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան