Գերմանիայում աhաբեկչnւթյшն մեջ կասկածվողը սաուդցի հակաիսլամ ակտիվիստ է
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի Սուրբ Ծննդյան տոնավաճառում ամբոխի մեջ մխրճվելու մեջ կասկածվող տղամարդը փախստական է ճանաչվել 2016 թվականին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնում է Süddeutsche Zeitung թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Պարբերականի տվյալներով, Գերմանիայում նա աշխատում է որպես հոգեբուժության և հոգեթերապիայի ոլորտում բժիշկ մասնագետ։ Bild թերթը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրել է, որ տղամարդը Գերմանիայում է 2006 թվականից և ունի բնակության թույլտվություն։
SHOT Telegram ալիքը գրել է, որ կասկածյալը Սաուդյան Արաբիայից է, բլոգ է ունեցել X սոցիալական ցանցում։ Այնտեղ նա հակաիսլամական դիրքորոշում է հայտել՝ մեղադրելով Սաուդյան Արաբիային տարբեր հանցագործությունների մեջ։ Բացի այդ, Աբդուլմոհսենը քննադատել է Գերմանիայի կառավարությանը։ Նրա խոսքով, Բեռլինը պատասխանատու է «ԵՄ-ի իսլամացման համար»։
Դեկտեմբերի 20-ի երեկոյան Մագդեբուրգի սուրբծննդյան տոնավաճառի ժամանակ մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ։ Սաքսոնիա-Անհալթի կառավարությունը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ավտոմեքենայի՝ ամբոխի մեջ մտնելու հետևանքով 11 մարդ ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։ Ականատեսները պատմել են, որ մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ։
DPA լրատվական գործակալությունը հայտնել է, որ վրաերթի ենթարկած մեքենայի վարորդը հայտնի չէ որպես իսլամիստ է։ Մագդեբուրգի ոստիկանությունը հայտնել է, որ միջադեպից հետո Սաուդյան Արաբիայից 50-ամյա տղամարդ է ձերբակալվել:
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան