Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա Հովհաննես Մ.-ն իր վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսով վրաերթի է ենթարկել ինքնագլոր վարողին ու ինքնագլորի վրա գտնվողին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վրաերթի հետևանքով Երևանի բնակիչներ, 2 անչափահաս տղաներ՝ 16-ամյա Ավետ Վ.-ն և 16-ամյա Ալիկ Հ.-ն տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները, տարածքը սահմանազատել են։
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան