Ֆիդան. Երրորդ կողմերը պետք է խրախուսեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն արդար և անաչառ ձևով
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաևՀարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը՝ Անկարայում Ֆիդանի և Բաերբոքի բանակցություններից հետո։
Ֆիդանը, ինչպես նշել է աղբյուրը, ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «օգտագործվել է պատմական հնարավորություն՝ հաջողությամբ ավարտելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը»։
Թուրք նախարարի խոսքերով, «երրորդ կողմերը պետք է խրախուսեն այս գործընթացը արդար և անաչառ կերպով»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան