«Ժողովուրդ». Չլիներ թավշյա իշխանափոխությունը` Աջափնյակի թաղապետը թերևս առ այսօր աշխատեր որպես բուքմեյքերական կետի մասնագետ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հիրավի հրաշքներ են կատարվում ՔՊ-ականների կյանքում։ Չլիներ թավշյա իշխանափոխությունը` Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանը թերևս առ այսօր աշխատեր որպես բուքմեյքերական կետի մասնագետ։
Սակայն սույն հեղափոխականը ինտենսիվ տեմպերով բարելավում է իր կենսակերպը` հավանաբար Նիկոլ Փաշինյանի «Ապագա կա՛» կանխատեսումը գետնին չգցելու նկատառումով։ Սարգսյանը, բացի նրանից, որ շատ արագ իր կնոջը (Ինեսա Հակոբյան) տեղավորում է Արաբկիրի թաղապետարանում աշխատանքի, ինքը ևս սկսում է աշխատել պետական բազմաբնույթ հիմնարկներում` Աջափնյակ վարչական շրջան, Չարենցավանի հաստոցաշինական գործարան, Շրջակա միջավայրի նախարարություն, «Հայփոստ», այժմ՝ կրկին Աջափնյակ վարչական շրջան։
Եվ ահա, Սերոբ Սարգսյանի հայտարարագրերի համաձայն՝ նա 2024 թվականին ձեռք է բերել «Շեվրոլե» մակնիշի մեքենա և բնակարանի ձեռքբերման գործարքներ է արել՝ 27.6 միլիոն դրամի շրջանակում։
Եթե այլ երկրներում հեղափոխության մասնակիցները, իշխանության գալով, սկսել են վարել ավելի համեստ կյանք քան մինչ այդ` ՀՀ-ում առանց բացառության բոլոր ՔՊ-ականների կյանքը շեշտակի և օր օրի բարելավվում է։ Բարեբախտաբար, ինչը ունի սկիզբ, ունի նաև ավարտ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ինչու է Նարեկ Ղահրամանյանը ևս հայտնվել կուսակցական մամլիչ ուշադրության կենտրոնում
- «Ժողովուրդ». Ֆուտզալի ազգային հավաքականի մարզչի և ՖԱՖ-ի ներկայացուցիչների միջև վիճաբանություն է տեղի ունեցել
- «Հրապարակ». Ամեն գնով ուզում են պահել Արցախի պետական ինստիտուտների թեկուզ ձևական կարգավիճակը
- «Փաստ». Իշխանությունները նպատակ ունեն բանակը վերածել ընդամենն օֆիսային ու գրասենյակային աշխատանքի
- «Ժողովուրդ». Արփինե Սարգսյանը նոր մեքենաներ է ձեռք բերում ՆԳՆ-ի համար
- «Հրապարակ». Ամեն տարի բանակում աճում են թմրանյութերի շրջանառության դեպքեր
- «Փաստ». Ինչու է Սրբուհի Գալյանն ազատել բոլոր փոխնախարարներին
- «Հրապարակ». Աղազարյանի փաստաբանը պատրաստվում է հաղորդում ներկայացնել դատախազություն
- «Ժողովուրդ». Ինչու է չեղարկվել ԱԺ արտահերթ նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան