«Ժողովուրդ». Ֆուտզալի ազգային հավաքականի մարզչի և ՖԱՖ-ի ներկայացուցիչների միջև վիճաբանություն է տեղի ունեցել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Առաջին հայկական ճակատ»-ի՝ ՖԱՖ-ի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ ՀՖՖ-ի շուրջ ստեղծված իրավիճակը չի հանդարտվում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ֆուտզալի ազգային հավաքականի մարզիչ Ռուբեն Նազարեթյանը օրեր առաջ վիճաբանություն է ունեցել ՖԱՖ-ի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ հնչել են նաև հայհոյանքներ: Մեր տեղեկություններով՝ պատճառն այն է եղել, որ ՖԱՖ-ի ներկայացուցիչները պահանջել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը:
Վիճաբանությունը տեղի էր ունեցել Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2024-2025 մրցաշրջանում՝ նոյեմբերի 25-ին՝ «Երևան ՖԱ»-ի և «Յունիսպորտի» միջև խաղից հետո։ Բանն այն է, որ գործող չեմպիոն «Երևանը» այս մրցաշարում կրեց իր առաջին պարտությունը, որն էլ դարձել է կռվի պատճառ։
ArmLur.am-ի հետ զրույցում Ռուբեն Նազարեթյանը հերքեց տեղեկությունը՝ ասելով, որ ինքը հայ մարդու չի հայհոյում:
«Ես այս երկրի համար շատ բան արած մարդ եմ ու հայ մարդկանց չեմ հայհոյում, ես մենակ թուրքերին եմ հայհոյում, եթե մեջները թուրք եղել ա, միանշանակ կարող է հայհոյած լինեմ», – մեզ հետ զրույցում ասաց նա: Ռուբեն Նազարեթյանը, բացի ՀՖՖ գլխավոր մարզիչ լինելուց, նաև մարզում է Ֆուտզալի «Երևան» թիմին։
Հիշեցնենք, որ Ռուբեն Նազարեթյանը նախկինում ջերմ հարաբերություններ ուներ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ, սակայն նկատելի է, որ նա վերջին շրջանում, կարծես թե, անցել է Արմեն Մելիքբեկյանի կողմը և անմոռաց սատարում է ՀՖՖ ներկայիս նախագահին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ամեն գնով ուզում են պահել Արցախի պետական ինստիտուտների թեկուզ ձևական կարգավիճակը
- «Փաստ». Իշխանությունները նպատակ ունեն բանակը վերածել ընդամենն օֆիսային ու գրասենյակային աշխատանքի
- «Ժողովուրդ». Արփինե Սարգսյանը նոր մեքենաներ է ձեռք բերում ՆԳՆ-ի համար
- «Հրապարակ». Ամեն տարի բանակում աճում են թմրանյութերի շրջանառության դեպքեր
- «Փաստ». Ինչու է Սրբուհի Գալյանն ազատել բոլոր փոխնախարարներին
- «Հրապարակ». Աղազարյանի փաստաբանը պատրաստվում է հաղորդում ներկայացնել դատախազություն
- «Ժողովուրդ». Ինչու է չեղարկվել ԱԺ արտահերթ նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան