Կարինե Հարությունյանն անձնական նպատակներով հավաքած գումարն ամբողջությամբ ծախսել էր արցախցիների տեղահանումը, նրանց խնդիրները լուսաբանելու վրա
Մահացել է «Թիմ Ռեսուրս» ՀԿ-ի նախագահ, REGIONS TV-ի հիմնադիր և ԳԱԼԱ TV-ի նախկին գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը։
«Ցավակցում ենք Կարինե Հարությունյանի հարազատներին, մտերիմներին և լրագրողական համայնքին։ Նրա ներդրումը մարզային լրագրության զարգացման գործում իսկապես անգնահատելի է։
Այս լուսանկարը մեկ ամիս առաջ ենք արել Գյումրիում, երբ տեղի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ՝ տիկին Կարինեի ակտիվ ներգրավվածությամբ ու հումորով, քննարկում էինք ապագա ծրագրեր»,- նշված է «Հանրային լրագրության ակումբ»-ի էջում՝ հրապարակելով լուսանկար։
Լրագրող Հասմիկ Բուդաղյանը գրել է. «Անցյալ տարի մասնագիտական քննարկումներից մեկի ժամանակ իմացանք, որ Կարինեն անձնական նպատակներով հավաքած գումարն ամբողջությամբ ծախսել էր արցախցիների տեղահանումը, նրանց խնդիրները լուսաբանելու վրա։ Արդյունքում շատ արցախցիներ հասցեական օգնություն ստացան, ինչը նրանց ապրելու և արարելու հնարավորություն տվեց Հայաստանում։
Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար…»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան