Bild. Մագդեբուրգում հարձակման մեջ կասկածվողը եղել է թմրանյութի ազդեցության տակ
Հայտնի են դարձել գերմանական Մագդեբուրգում մարդկանց վրաերթի ենթարկած 50-ամյա սաուդցի տղամարդու բուժզննման արդյունքները։ Ինչպես պարզվել է, նա թմրանյութի ազդեցության տակ է վարել BMW մակնիշի մեքենան։ Այս մասին հայտնում է Bild-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Լրագրողների տվյալներով, թեստը ցույց է տվել կասկածյալի արյան մեջ հոգեմետ նյութերի առկայություն։
«Թեստը դրական է եղել, նա թմրանյութի ազդեցության տակ վրաերթի է ենթարկել մարդկանց»,- ասվում է թերթի հրապարակման մեջ։
Ահաբեկչության մեջ կասկածվողը Թալեբ Ա-ն է, որը Գերմանիայում է 2006 թվականից և մշտական բնակության թույլտվություն ունի։
Վեստի.ռու-ն գրում է, որ ահաբեկչության մեջ կասկածվողը Թալեբ Ա-ն է, որը Գերմանիայում է 2006 թվականից և մշտական բնակության թույլտվություն ունի։
Ահաբեկչության հետևանքով կան զոհեր։ Սուրբ Ծննդյան տոնավաճառի 68 այցելու ճանաչվել է տուժող։ Մարդկանց մոտ հայտնաբերվել են տարբեր ծանրության վնասվածքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան