Տյումենում լողավազանում 15 երեխա թունավորվել է քլորից
Տյումենի մարզում լողավազանում լողալու հետևանքոսվ 15 երեխա և երկու մեծահասակ թունավորվել են քլորից։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն։
Գերատեսչության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Տոբոլսկ քաղաքում՝ «Սկազկա» հանգստի կենտրոնում։ Երեխաներն այսեղ հանգստի էին եկել իրենց ծնողների հետ։ Լողալուց հետո 15 անչափահաս և երկու մեծահասակ իրենց վատ են զգացել և դիմել բժշկի։
Արդյունքում 17 մարդ, այդ թվում՝ մի նորածին, հոսպիտալացվել է բուժհաստատություն։ Տուժածների նախնական ախտորոշումը քլորից թունավորում է։
Քննիչները քրեական գործ են հարուցել սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման հոդվածով։