Սպորտ 21:42 21/12/2024 Հայաստան

«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է

«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով երջանկություն։

Նշենք, որ հայկական ակումբի խաղացողը Նիգերիայից է, 20 տարեկան է։

Սանին մինչև իր առաջին պրոֆեսիոնալ ակումբը, հանդես է եկել հայրենի երկրի «Ռայթ թու Ուին» ակադեմիայի թիմերից մեկում: Այն ֆուտբոլիստներ է կրթում և մատակարարում տարբեր երկրների թիմերին:

Բուհարին ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Հայաստանում՝ 2022 թվականին պայմանագիր կնքելով Չարենցավանի «Վանի» հետ: Վինգերը երկու մրցաշրջան է անցկացրել քաղաքային թիմի կազմում և 50 խաղից հետո դարձել է 7 գոլի ու 3 արդյունավետ փոխանցման հեղինակ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}