Տարվա ընթացքում հուշարձանների նկատմամբ արձանագրվել է իրավախախտման 90 դեպք
Այս տարվա ընթացքում ՀՀ մարզերում հուշարձանների նկատմամբ արձանագրվել է իրավախախտման 90 դեպք։ Իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրվել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն և իրավապահ մարմիններին։ Այս մասին զեկուցվել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում 2024 թ․ տարեկան հաշվետվությունների ներկայացման ժամանակ։
2024 թ․ պեղումներ են իրականացվել Վայոց ձորի մարզի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի 14-րդ դ․ պալատի և կից եկեղեցու տարածքում, Սյունիքի մարզի Քաջարան համայնքում գտնվող միջնադարյան Բաղաբերդ ամրոցում, Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքի «Մեծամոր» հնավայրում, Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բերդկունք ամրոցում։
Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայում մաքրվել և վերականգնվել է թվով 323 առարկա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան