Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են Թեհրանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից։
«Այս տարվա դեկտեմբերի 16-ին Աստարա քաղաքի մերձակայքում գտնվող այգում հայտնաբերվել է ծնունդով դաղստանցի ՌԴ քաղաքացու դիակ, որը բեռնատարի վարորդ էր»,-պատմել են դիվանագիտական կառույցից։
Նրանք պարզաբանել են, որ իրանական իշխանություններն այժմ հետաքննություն են անցկացնում, որը գտնվում է Ռեշտում ՌԴ գլխավոր հյուպատոսության և Իրանում դեսպանատան վերահսկողության ներքո։
«Ռուսական կողմը կոչ է անում մեր իրանցի գործընկերներին շտապ և մանրակրկիտ հետաքննել, պատժել մեղավորներին և կարգուկանոն հաստատել Աստարայի սահմանային անցակետում»,- հավելել են դիվանագետները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան