Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են հեղափոխության առաջնորդի հետ։ «Irna»-ն հայտնում է, որ այդ արարողությանը Իրանի առաջնորդը հանդես է եկել ելույթով.
Նրա ելույթի հիմնական կետերը հետևյալն էին.
Երկրների վրա գերիշխանություն հաստատելու Ամերիկայի ծրագիրը հանգում է երկու տարբերակներից մեկին. կա՛մ բռնապետության ստեղծում, կա՛մ անկարգություններ և շփոթություն:
Նրանք Սիրիայում անկարգություններ ստեղծեցին, իսկ հիմա, իրենց կարծիքով, իրենց հաղթող են զգում։
Ամերիկացի պաշտոնյաներից մեկը քողարկված կերպով ասում է, որ մենք կօգնենք յուրաքանչյուրին, ով Իրանում անկարգություններ կառաջացնի. «Հիմարները խորովածի հոտ են առել»:
Ես կանխատեսում եմ, որ Սիրիայում նույնպես ուժեղ և արժանի խումբ ի հայտ կգա։
Սիրիացի երիտասարդները կորցնելու ոչինչ չունեն; Նրանց համալսարանն ապահով չէ, դպրոցն ապահով չէ, տունն ապահով չէ, փողոցն ապահով չէ, կյանքն ապահով չէ, ի՞նչ անեն։ Նրանք պետք է համառորեն ու վճռականորեն դիմակայեն այս անապահովությունը նախագծողներին և այն իրականացնողներին և, տա Աստված, հաղթեն նրանց։
Տարածաշրջանի ապագան Աստծո կամքով ավելի լավ է լինելու, քան այսօր։
Սիոնիստական ռեժիմը հաղթանակած է ձևանում է, հաղթականի տեսք է ընդունում, գալիս խոսում է։ Անսահման չափազանցություններ, պարծենկոտություն.
Որտեղ եք հաղթել, դժբախտներ. Դուք հաղթել եք Գազայում: Դուք ռումբերով սպանում եք քառասուն հազար կանանց, երեխաների և մանուկների և չեք կարողանում իրականացնել ձեր ի սկզբանե շարադրված նպատակներից նույնիսկ մեկը՝ հաղթանակ է: Դուք ոչնչացրե՞լ եք Համասը։ Դուք ազատե՞լ եք Գազայի ձեր բանտարկյալներին:
Ասացիք, որ ուզում եք ոչնչացնել Հըզբոլլահին, սպանեցիք Սեյեդ Հասան Նասրալլայի նման մարդուն, նրա մեծությամբ կարողացա՞ք ոչնչացնել Հըզբոլլահին։ Հեզբոլլահը կենդանի է, Պաղեստինի դիմադրությունը կենդանի է, Համասը կենդանի է, ջիհադը կենդանի է, դուք հաղթող չեք, դուք պարտված եք:
Սիրիայում ձեր առջև ամեն ինչ բաց էր, հրացանով ոչ մի զինվոր չկար, տանկերով ու զինտեխնիկայով կարողացաք առաջ գնալ՝ սա հաղթանակ չէ, սա հաղթանակ չէ, ձեր առջև խոչընդոտներ չկային; Սա հաղթանակ չէ։ Անշուշտ, սիրիացի խիզախ ու արի երիտասարդները ձեզ անպայման դուրս կշպրտեն այստեղից։
Հարակից հրապարակումներ`
- Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
- Հայ-իրանական գիտաժողով` նվիրված իմամ Խոմեյնիին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան