Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։
«Հարգելի՛ էներգետիկներ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Էներգետիկի օրվա կապակցությամբ:
Հենց դուք եք ապահովում մեր երկրի էներգետիկ անվտանգության հիմքերը՝ աշխատելով մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ:
Այսօրվա արագ զարգացող աշխարհում էներգետիկայի դերը կարևորագույն նշանակություն ունի և մեր համատեղ աշխատանքի արդյունքում պետք է կարողանանք հաղթահարել բոլոր մարտահրավերները և շարժվել դեպի կայուն ու զարգացած էներգետիկ ապագա:
Էներգետիկ ոլորտն այսօր մեր տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է։
Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է:
Կրկին շնորհավորում եմ ձեզ՝ մաղթում առողջություն, ուժ և անսպառ էներգիա»:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի գիտական կենտրոններից մեկն անցնում է «կանաչ» էներգետիկայի
- Իշխանությունները փորձում են մեզ համոզել, թե պետք է հրաժարվել մեծ էներգետիկայից. Վահե Դավթյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան