Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի մարզային քաղաքի բնակելի թաղամասում գտնվող փոքրիկ սուպերմարկետում։
Երկար ժամանակ կանգնած էի իմ սիրելի ապրանքների առաջ և կասկածում էի՝ գնել դրանք, թե ոչ։ Հյութի գինն ամենևին էլ հաճելի չէր՝ մեկ շիշը 21,90 շեքել (6 դոլար կամ 2450 դրամ)։ Ընդամենը երկու օր առաջ հենց նույն հյութը Երևանում գնեցի 800 դրամով։ Երկու անգամ ձեռքս մեկնեց հյութին ու հետ քաշեցի։ Ես չեմ գնել այն, ինձ գումար է պետք ավելի կարևոր բաների համար: Ես կգամ Հայաստան և այս գումարով միանգամից երեք հյութ կգնեմ։
Բայց նույնիսկ ամենահեռավոր երկրներում՝ փոքրիկ մարզային քաղաքներում հայկական արտադրանքի առկայության փաստն ինքնին ուրախալի է։
Հարակից հրապարակումներ`
- Գլխավոր դատախազությունը՝ Երևանում Լապշինի ձերբակալության մասին
- Ում պահանջով էին Երևանում ձերբակալել բլոգեր Ալեքսանդր Լապշինին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան