Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին։ Չէ՞ որ Աստանայի ձևաչափում այս երեքն էին բանակցում Սիրիայի ապագայի շուրջ։
Իրանը անխուսափելիորեն կորցնում է իր ռազմավարական խորությունը Մերձավոր Արևելքում, ինչը թուլացնում է Իրանի բազմաշերտ անվտանգային համակարգը և Իսրայելի համար ստեղծում է Իրանին ճնշելու հավելյալ հնարավորություն։ Այս պահին Իրանի հիմնական խորությունը Իրաքն է, իսկ որքա՞ն ժամանակ Իրանը կկարողանա Իրաքում պահպանել իր փխրուն ազդեցությունը, սա հարցերի հարցն է։
Իրանը պետք է անխուսափելիորեն վերաձևի դաշնակիցների իր շրջանակը, հակառակ պարագայում ամեն ինչ չափազանց դրամատիկ ընթացք է ստանում»։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում, ինչպես և Հայաստանում արևմուտքի՝ ԱՄՆ կամ ԵՄ ազդեցությունը, անցնում է Թուրքիայի շահերի տիրույթով. Հովհաննես Ավետիսյան
- Սիրիայում անհետացած ամերիկացի լրագրողի մայրը Պուտինին խնդրել է օգնել գտնել որդուն
- Սիրիայում ՀՀ դեսպանություն է այցելել Դամասկոսի թեմի առաջնորդը
- WSJ. Թուրքիան կարող է Սիրիայում լայնածավալ գործողություն սկսել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան