Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական «Դիմադրության առանցքի» մասնակցությամբ։
«Իրանը տարածաշրջանում չունի իր պրոքսի ուժեր։ Եմենը, Հեզբոլլահը, Համասը և Իսլամական ջիհադը պայքարում են իրենց հավատքի համար և մեզանից ոչ մի աջակցություն չեն ստանում։ Եմենի քաջերը. Իրաքը, Լիբանանը, Պաղեստինը և Սիրիան ընդդիմանում են Սիոնիստական ռեժիմին (նկատի ունի Իսրայելին): Մենք կկործանենք այդ ռեժիմը», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Խամենեին մեջբերում է մամուլի ծառայությունը։
Իրանական «Դիմադրության առանցքը» իր գլխավոր նպատակն է դնում Պաղեստինի ազատագրումն իսրայելական օկուպացիայից։ Դիմադրության առանցքը ներառում է Հեզբոլլահը, Համասը, Իսլամական Ջիհադը, Իրաքի իսլամական դիմադրությունը և Եմենի հութի ապստամբ Անսար Ալլահը: Մինչ Սիրիայում զինված ընդդիմության կողմից իշխանության զավթումը, Արաբական Հանրապետության իշխանությունները՝ նախագահ Բաշար ալ Ասադի գլխավորությամբ, աջակցում էին Դիմադրության առանցքին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան