Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս....
4 տարի տանը խիստ արգելել էի քո սիրած ուտեստները պատրաստել... 4 տարի քեզ համար ոչինչ չէի եփել.... բայց այս տարի քո նոր տանը քո սիրած բոլոր ուտեստներով սեղան կբացեմ ու կսպասեմ քեզ.... Սարդուրս քիչ առաջ քնեց, հետս հավասար գործ էր անում, հոգնեց ու քնեց, դու գոնե իր երազին այսօր արի, թե չէ շատ է սպասում, որ գոնե երազին գաս.....
..... Շուտով կլուսանա.... նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով, որ էլ ոչինչ չեմ կարող նվիրել քեզ... որ արածս միայն ինքնախաբկանք է.... Մեեեն.... ուր ես, գոնե մի ակնթարթ հայտնվիր հոգնած կոպերիս տակ.... իմ անհագ կարոտ, իմ վիրավոր արծիվ.....
Ծնունդդ շնորհավոր, բալես....»։
Հարակից հրապարակումներ`
- Կարին Տոնոյան. Ատում եմ ինձ, որ այդքան հայրենապաշտ էի դարձրել որդուս
- Կարին Տոնոյան. Ինչպե՞ս փրկել «անտարես»-ի տպագրած 3-րդ դասարանի մայրենիի գրքերի տպագրական «միամիտ ու անփույթ» սխալներից
- Կարին Տոնոյան. Հիմա միշտ աղոթում եմ, որ քո հարությունն էլ լինի լուսավոր ու վաստակած
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան