«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության 43 խումբը «էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացու, ում հարազատներ շտապօգնության բժիշկներին հայտնել են, որ ավտոմեքենայով մոտեցել են և տուժածին մահակով հարվածել։
«Օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության և համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի օպերատիվ խմբերը, որտեղ պարզվել է, որ տուժածը Երևանի բնակիչ 28-ամյա Արսեն Վ․-ն է, ով ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ավտոմեքենայի վերանորոգման հետ կապված վիճաբանություն է ունեցել «թիթեռ» մականվամբ Արմենի հետ, որի ընթացքում միմյանց հասցեին հնչեցրել են փոխադարձ հայհոյանքներ, որից հետո վերջինիս որդին Դավիթը և ընկերը՝ Խաչիկը, գալով Նոր Արեշ 22 փողոց մոտ իրեն պատճառել են մարմնական վնասվածք:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության էրեբունու բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ոմն Արմենը՝ «թիթեռը» հանդիսանում է Երևանի բնակիչ 53-ամյա Արմեն Մ․-ն, ոմն Դավիթը՝ Երևանի բնակիչ 22-ամյա Դավիթ Մ․-ն, իսկ Խաչիկը՝ Երևանի բնակիչ 22-ամյա Խաչիկ Վ․-ն։
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- 19-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած 40-ամյա տղամարդը ձերբակալվել է
- Կապանում ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի երկու բնակիչ
- Երևանում օտարերկրացիների վեճն ավարտվել է մարմնական վնասվածքներով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան