Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։
«Հայրիկիս 2004 թվականի դեկտեմբերի 9-ին հուղարկավորեցինք «Սպանդարյան» գերեզմանատանը օրենքով ու փաստաթղթերով տրամադրված 3-ը 4-ի վրա հողակտորում։ Այնպես ստացվեց, որ գերեզմանատեղիում բետանոպատում և շինարարություն չարեցինք, բայց անունը գրված էր, թումբը միշտ թարմացնում էինք և ակնհայտ երևում էր, որ այդտես մարդ կա հուղարկավորված։ Հաճախակի գնում էինք հայրիկիս գերեզմանին այցի։ Վերջին անգամ մի քանի օր առաջ գնացինք ու տեսա, որ հայրիկիս հատկացված 3-ը 4 չափի հողակտորի ուղիղ կեսը բետոնապատվել, սալապատվել և խճաքարով ծածկվել է, իսկ հողաթումբը՝ չկա։ Հայրիկիս անուն ազգանունով մետաղյա ցուցանակը հանել են»,-Shamshyan.com-ին պատմել է քաղաքացին։
Նրա խոսքով, դիմել է պատասխանատուներին, սակայն որևէ մեկից պատասխան չի ստացել։
«Ինձնից սկսեցին պահանջել փաստաթուղթ, որ հուղարկավորվածը իմ հայրիկն է։ Իհարկե ես անգամ ստիպված եղա իմ ծննդյան վկայականը, հայրիկիս մահվան վկայականը բերել, բայց կարողացա ապացուցեմ, որ իմ հայրիկն է հուղարկավորված։ Դրանից հետո բերեցին հայրիկի անուն-ազգանունով նոր ցուցանակ դրեցին։ Ես նորից դիմեցի պատասխանատուներին, ինձ ասացին, որ ում ուզում եմ բողոքեմ, իրենք ասելու բան չունեն ու չգիտեն՝ ով է այդտեղ շինարարություն արել։ Ես անգամ չգիտեմ՝ այդտեղ միգուցե հուղարկավորություն են արել։ Խնդրում եմ պատասխանատու կառույցներին, Երևանի քաղաքապետարանի համապատասխան ՀՈԱԿ-ի ղեկավար կազմին ինձ բացատրեն, ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ են ապօրինի տիրացել այդ հողակտորին և ով է այդ գործարքի հեղինակն ու պատասխանատուն»,-նշել է քաղաքացին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան