Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի հունվարի 26-ին։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այս որոշումը կայացվել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նիստում, որը հեռարձակվել է նրա կայքում։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Լուկաշենկոյի՝ որպես նախագահի թեկնածու առաջադրվելու օգտին վավեր է ճանաչվել 2 միլիոն 518 հազար 145 ընտրողի ստորագրություն՝ պահանջված 100 հազարի փոխարեն։
Լուկաշենկոն պետության ղեկավարի պաշտոնի համար կպայքարի յոթերորդ անգամ։ 2020թ.-ի ընտրություններում նա ստացել էր քվեների 80,1%-ը։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ նիստին Հայաստանի բացակայությունը նկարագրում է աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում․ Լուկաշենկո
- Լուկաշենկո. Աստված չանի՝ Բելառուսում կին նախագահ ընտրեն
- Լուկաշենկոն առաջինն է շնորհավորել Պուտինին ծննդյան օրվա առթիվ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան