Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է Mirror-ը։
Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ ստացած ինսուլտը իրեն իտալերեն խոսելու ունակություն տվել, չնայած երբեք չի եղել Իտալիայում: Բժշկական հետազոտությունների համաձայն՝ բրիտանուհու մոտ առաջացել է օտար ակցենտի համախտանիշ՝ հազվագյուտ հիվանդություն, երբ մարդու խոսքը հնչում է այնպես, ասես նա «այլ երկրից է եկել»։
«Ես ինսուլտից հետո երեք ամիս անցկացրի՝ մտածելով, որ այլևս չեմ կարողանա խոսել»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ, ասել է կինը:
Ժամանակի ընթացքում Ալթիան սկսեց վարժ խոսել իտալերեն, թեև երբեք չէր ուսումնասիրել այդ լեզուն։
«Ես պատկերացում չունեմ, թե ինչպես է դա տեղի ունենում, իմ ուղեղը պարզապես անգլերեն բառը վերածում է իտալերենի»,-բացատրել է նա:
Բրայդենը հավելել է, որ բժիշկները նրա դեպքը համարում են բժշկական հրաշք, քանի որ նրանցից ոչ ոք նման դեպքի չի հանդիպել։
«Փորձում եմ լինել պոզիտիվ և լավատես, բայց երբեմն ինձ որպես կրկեսի արտիստ եմ զգում»,- խոստովանում է կինը։
Ալթիան այժմ վերականգնողական փուլ է անցնում և խոստովանում է, որ իրեն անհարմար է զգում:
«Ես դեռ չեմ հանդիպել օտար առոգանության համախտանիշ ունեցող որևէ մեկին. Առանց աջակցության դժվար է»,-դժգոհել է բրիտանուհին։
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Բադալյանի մոտ նախաինսուլտային վիճակ է. Պաշտպաններ
- Ֆրանսիացի հայտնի դերասանուհի Կատրին Դենյովը իշեմիկ ինսուլտ է ստացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան