Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։ Մինչ դատաբժշկական փորձագիտական խմբերն աշխատում են տարածքում, ոստիկանները հսկողություն են իրականացնում։
Քաղաքացիներն ի հիշատակ ուրբաթ երեկոյան տարածքում տեղի ունեցած ողբերգական հաձակման հետևանքով զոհվածների մոմեր ու ծաղիկներ են տեղադրում այստեղ։ Հիշեցնենք, որ սուդանցի մի տղամարդ մեքենայով մխրճվել էր տոնավաճառում գտնվող մարդկանց մեջ, ինչի հետևանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում իննամյա երեխա, 200 մարդ ստացել է վնասվածքներ։
Մեքենայի ղեկին եղել է 50-ամյա Թալեբ Ալ Աբդուլմոհսենը։ Նա ծագումով Սաուդյան Արաբիայից է, բայց 2006 թվականից ապրում է Գերմանիայում՝ աշխատելով որպես հոգեբուժական խորհրդատու տեղական կլինիկայում: Նա նաև ճանաչված աթեիստ և հակաիսլամիստ է, 2019 թվականին տված հարցազրույցում իրեն մի անգամ նկարագրել է որպես «պատմության մեջ իսլամի ամենաագրեսիվ քննադատը»:
CNN-ի փոխանցմամբ, սոցցանցերում Աբդուլմոհսենը աջակցություն է հայտնել գերմանական հակամիգրացիոն AfD կուսակցությանը և կրկնել է իր հիասթափությունը ներգաղթի հարցում Գերմանիայի կառավարության մեղմ քաղաքականության, ինչպես նաև Սաուդյան ռեժիմի հետ Բեռլինի չափազանց ջերմ հարաբերությունների առնչությամբ:
Վերջին գրառումները ներառում էին սպառնալիքներ: Օգոստոսին Աբդուլմոհսենն ասել է, եթե Գերմանիան «ցանկանա մեզ սպանել, մենք նրանց կկոտորենք, կմեռնենք կամ հպարտությամբ բանտ կգնանք»։ Նա նշել էր, որ Գերմանիան ցանկանում է «իսլամացնել Եվրոպան»:
Աղբյուրը գրում է, որ գերմանական տոնավաճառի վրա հարձակման հետևանքով ավելանում է միգրանտների դեմ զայրույթը։
Հարակից հրապարակումներ`
- Bild. Մագդեբուրգում հարձակման մեջ կասկածվողը եղել է թմրանյութի ազդեցության տակ
- Գերմանիայում աhաբեկչnւթյшն մեջ կասկածվողը սաուդցի հակաիսլամ ակտիվիստ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան