Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները:
ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Վայոց ձորի Գնդեվազի 17-րդ դարով թվագրվող Սբ Աստվածածին եկեղեցու և դրանում գտնվող որմնանկարի վերականգնման աշխատանքները սկսվել են 2024 թ. և իրականացվում են ԿԳՄՍ նախարարության միջոցներով: Եկեղեցու վերականգնման աշխատանքները կավարտվեն 2025 թ.:
Եկեղեցում գտնվող որմնանկարը վերանկարվել է 1906 թ.։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով որմնանկարի ամրակայման և վերականգնման նախագիծը 2021-2022 թթ․ իրականացրել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (նախագծի հեղինակ՝ որմնանկարների վերականգնող մասնագետ Արժանիկ Հովհաննիսյան)։
Որմնանկարների ամրակայման և վերականգնման աշխատանքների իրականացման նպատակով 2024 թ․ ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարված բաց ընթացակարգով մրցույթում հաղթող է ճանաչվել «Ռեստարտ 1» ՍՊԸ-ն։
Ամրակայման և վերականգնման աշխատանքների իրականացումից հետո որմնանկարները ծածկվել են պաշտպանիչ թաղանթով։ Այն եկեղեցու ուխտավորների համար հասանելի կդառնա եկեղեցու վերականգնման աշխատանքների ավարտից հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան