Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի կառավարությանն ու Իվանիշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ իշխանություններին և անձամբ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին մեկ շաբաթ ժամանակ է տվել՝ մինչև դեկտեմբերի 29-ը երկրում նոր խորհրդարանական ընտրությունների օրը նշանակելու համար։
«Սպուտնիկ Գրոզիան» հայտնում է, որ շաբաթ օրը նախագահ Զուրաբիշվիլին, որի լիազորությունների ժամկետը լրանում է դեկտեմբերի 29-ին, հանդիպել է ընդդիմության առաջնորդների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկել են երկրում նոր ընտրությունների անցկացման թեման։
«Թող գա Իվանիշվիլին, որովհետև ամեն ինչ նա է որոշում։ Ընտրությունների ամսաթիվը պետք է համաձայնեցվի մինչև 29-ը։ Մինչև 29-ը մենք բոլորս ունենք այս երկիրը առաջ տանելու մեծ հնարավորություն։ Սպասում եմ պատասխանի, որպեսզի ամեն ինչ պարզ լինի»,- ասել է նա։
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, եթե Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրում նշանակի նոր խորհրդարանական ընտրություններ, ինչի համար իրավական հիմքեր չկան, դա կհանգեցնի նրա նկատմամբ քրեական պատասխանատվության։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
- Հերթական բողոքի ակցիան տեղի է ունենում Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ
- Ռուսական վերահսկողության տակ Վրաստանի անցումը կազդի ՀՀ-ի վրա. Զուրաբիշվիլի
- Կոբախիձեն ասել է, որ Վրաստանում քաղաքական ճգնաժամ չկա
- Բրյուսելում պայմանավորվել են կասեցնել Վրաստանի դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմը
- Սալոմե Զուրաբիշվիլի. Վրաստանում ունենք արտասովոր ռուսական ձմեռ, բայց վրացական գարուն ենք ունենալու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան