Թբիլիսիի քաղաքապետարանը Meta-ի գովազդի համար մոտ 25 հազար դոլար կծախսի
Թբիլիսիի քաղաքապետարանը Meta ընկերության Instagram և Facebook սոցիալական ցանցերում գովազդի (Boost) համար 2025 թվականին 70 հազար լարի (մոտ 25 հազար դոլար) կծախսի: Այս մասին գրում է aliq.ge-ն։
BMG լրատվամիջոցի փոխանցմամբ՝ պետական գնումների գործակալության կայքում պարզեցված գնումներից պարզ է դառնում, որ Թբիլիսիի քաղաքապետարանի գործունեության հետ կապված գովազդային ծառայություններից օգտվելը ներառում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:
Պետական գնումների գործակալությունը նշված գնման իրականացման թույլտվությունը պետք է տրամադրի մինչև դեկտեմբերի 26-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին