Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ վերջին օրերին հնրած հայտարարություններին ու գնահատականներին.
«Չորս օր առաջ, դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում, արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը հետևյալ հայտարարությունն արեց՝ «Ես վստահ եմ, որ Հայաստանում, այս պահի դրությամբ, համակարգային կոռուպցիա չկա, պետք է ժողովրդին ճիշտ հասցեագրել, թե որն է համակարգային կոռուպցիան»:
.Այս հայտարարությունից ընդամենը մեկ օր հետո, դեկտեմբերի 20-ին, Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների /ՔՀԿ/ հակակոռուպցիոն կոալիցիան Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի առնչությամբ հայտարարություն տարածեց, ուր ի թիվս այլ մտահոգիչ գնահատականների, արձանագրվել է հետևյալ փաստը՝
.«Համաձայն Թրանսփարենսի Ինթերնեշնլի տվյալների, 2021-2023թթ․ ընթացքում Հայաստանի Կոռուպցիայի ընկալման համաթվի (CPI) ցուցանիշը տատանվել է 46-49 միավորի միջակայքում, ինչը 4 -1 միավորով ցածր է համակարգային կոռուպցիայի առկայությունը բացառող 50 միավոր շեմից։ Ըստ միջազգային հակակոռուպցիոն փորձագիտական հանրության գնահատականների, 50 միավորից ցածր ցուցանիշը վկայում է տվյալ երկրում համակարգային կոռուպցիայի առկայության մասին: Այս փաստը ևս մեկ անգամ հաստատում է, որ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ԴԵՌԵՎՍ ՀԱՂԹԱՀԱՐՎԱԾ ՉԷ»:
.Ի դեպ, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը հանրային ընկալումներում որպես համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական գործիք մատուցող և պոպուլիստական դիվիդենտներ կորզող իշխանությունները, շրջանցում են հետևյալ շատ կարևոր իրողությունը կամ՝ հանցավոր դիտավորությամբ աչք փակում դրա վրա։
.Դեռևս 2022թ․ դեկտեմբերի 19-ին Վենետիկի հանձնաժողովն՝ անդրադառնալով ՀՀ սահմանադրական դատարանի դիմումին, խորհրդատվական կարծիք է ներկայացրել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի սահմանադրականության վերաբերյալ։
.Անցել է երկու տարի, սակայն, ՀՀ ՍԴ -ն՝ առանց սույն հարցի առնչությամբ որոշում կայացնելու, կասեցրել է գործի վարույթը։ Եվ այս փաստը արգելք չի հանդիսացել, որպեսզի առանց իրավական հստակեցման և ՍԴ կողմից օրենքի սահմանադրականության հարցի վերջնական լուծման, ՀՀ հակակոռուպցիոն դատարանները շարունակեն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցեր քննել և վճիռներ կայացնել։
.Թե սրանք իրավական ինչ հետևանքների կարող են հանգեցնել, հուսով եմ, որ պատկերացնում են գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից Արդարադատության նախարար նշանակված Սրբուհի Գալյանն ու «ժողովրդավարության բաստիոն» կառուցող քպական վերնախավը։
.Բայց, ինչպես ասում են՝ «show must go on»․ ժողջանի ականջներին հաճո են տեսարանները, սուտը և երկրի համար այս օրհասական պահին դեմոնիզացիայի հերթական տեսարաններով անհրաժեշտ է խլացնել ու շեղել իրական օրակարգերը։
Հ․Գ․ Եվ, այնուամենայնիվ, անկարելի է մի երկրում խոսել համակարգային կոռուպցիայի վերացման մասին, երբ քպ -ն՝ հավաքական գրոհով ԱԺ-ում, բառիս բուն իմաստով․ նվաստացրեց ու հոգեբանական կեղեքման ենթարկեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի այն թեկնածուին, ով համարձակություն ունեցավ ակնարկել, որ քպ-ից հեռախոսային արդարադատության ազդակներ է ստացել։ Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում․․․»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան