Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը։
Վեստի.ռու-ի հաղորդմամբ, հրավերը Փեզեշքիանին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Վիտալի Սավելևը։ Ըստ Իրանի ղեկավարի մամուլի ծառայության, ակնկալվում է, որ այցը կարող է տեղի ունենալ «2025 թվականի առաջին օրերին»։
Դեկտեմբերի 3-ին հաղորդվել էր, որ Իրանի նախագահը կարող է այցելել Ռուսաստանի Դաշնություն։ Սակայն նույնիսկ այն ժամանակ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Փեզեշքիանի այցի կոնկրետ ժամկետը «դեռ որոշված չէ»։ Միաժամանակ նա ընդգծել էր, որ անհրաժեշտության դեպքում նման շփումները կարելի է շատ արագ համաձայնեցնել։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին