Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական առաջատար Artists Management Company-ի կողմից։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի խորհրդական Ռոնա Ահարոնյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ մշակութային աշխարհում կան գործակալներ, որոնք զբաղվում են միջազգային կապերի ամրապնդմամբ, միջազգային հարթակների ներառմամբ։
«Այդպիսի կազմակերպություն է շվերյցարական առաջատար Artists Management Company-ին։ Այն աշխատում է աշխարհի առաջատար թատրոնների հետ՝ անգլիական ազգային թատրոն, Մարինյան թատրոն, Լա Սկալա, իտալական մի շարք թատրոններ։ Ի թիվս այդ առաջատար թատրոնների՝ նաև Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի հետ։ Հենց իրենց հրավերով էլ մեր բալետային խումբը հյուրախաղերով մեկնել է Իտալիա»,- մանրամասնեց նա։
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետն են ներկայացնում իտալացի հանդիսատեսին։ Այս բալետի ընտրությունը պատահական չէ։
««Մարդուկ-ջարդուկը» ամբողջ աշխարհում Ամանորի խորհրդանիշը հանդիսացող ամենապահանջված ու ամենասիրելի ներկայացումն է։ Հատկապես տարեմուտին շատ խորհրանշական է հենց այդ բալետի ընտրությունը»,- աաց Ռ.Ահարոնյանը։
Իտալական Ջենովա քաղաքում 4 ներկայացմամբ հանդես գալուց հետո բալետային խումբը մեկնել է Վիչենցա, այնուհետև Պարմա՝ 1-ական ներկայացումներով։
Իտալական պրոֆեսիոնալ թատրոնների բեմերում ելույթ են ունենում թատրոնի առաջատար մենակատարները՝ Յուրա Մարտիրոսյան, Միլիտոն Կիրակոսյան, Անդրեի Ղուկասյան, Մերի Հովհաննիսյան, Սևակ Ավետիսյան, Մարիամ Գարաջյան, Անահիտ Վասիլյան, Էլյա Ասլանյան, Գրիգոր Գրիգորյան, Տաթևիկ Բոլշիկյան և այլն։
«Նշաձողը բարձր ենք սահմանել, որպեսզի լավագույնս ելույթ ունենա հայկական բալետային թատերախումբը»,- նշեց թատրոնի տնօրեն խորհրդականը։
Ռոնա Ահարոնյանի բնորոշմամբբ, այս հյուրախաղերն աննախադեպ են, պատմական ու բացառիկ. «Մեր արտիստները ելույթ են ունենում իտալական պրոֆեսիոնալ թատրոնների բեմերում։ Հայկական թատրոնը եվրոպական ասպարեզ երբեք դուրս չէր եկել հենց այս մակարդակով։ Ունեցել ենք հյուրախաղեր, բայց դրանք հայկական գաղթօջախներում են եղել։ Իսկ այս անգամ մեր արտիստները ելույթ են ունենում պրոֆեսիոնալ բեմերում հենց իտալացի հանդիսականի համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան