Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ է մնալ դիահերձարանում։
Նա ինքնասպան է եղել դեկտեմբերի 17-ին՝ ամուսնալուծությունից մեկ շաբաթ անց։ Նրա նախկին կինը, իմանալով այս մասին, նյարդային խանգարումով հայտնվել է հիվանդանոցում։
Միևնույն ժամանակ Սեդոկովայի ներկայացուցիչները հայտարարել են, որ երգչուհին պատրաստ է վճարել նախկին ամուսնու մարմնի հուղարկավորության և հայրենիք տեղափոխելու ծախսերը։
Վեստի.ռու-ի հաղորդմամբ, լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել, որ Լատվիայում դրամահավաք է հայտարարվել Տիմայի տեղափոխման և հուղարկավորության համար, քանի որ նրա ընտանիքը դրա համար բավարար գումար չունի։
Տիմայի մարմինը դեռ մնում է դիահերձարանում։ NEWS.ru-ի աղբյուրը հայտնել է, որ դեռ ոչ ոք չի դիմել փաստթղթերի ձևակերպման համար։ Բացի այդ, նրա մոտ անձնագիր չի հայտնաբերվել։
«Եթե նա ունի ռուսական անձնագիր, ապա ավելի հեշտ կլինի, եթե այլ երկրի անձնագիր է, ապա այն պետք է վավերացվի նոտարական կարգով», - պարզաբանել է հրատարակության զրուցակիցը։
Բացի այդ, նման դեպքերում մարմնի տեղափոխման համար փաստաթղթերի մշակման այլ առանձնահատկություններ էլ կան: Ուստի, ըստ աղբյուրի, Սեդոկովայի նախկին ամուսնու մարմինը, ըստ երևույթին, դեռ երկար ժամանակ կմնա դիահերձարանում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան