Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի «մասին» է»,-գրում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը։
Նա ընդգծում է՝ այդ մասին Փաշինյանը առաջին անգամ չէ, որ արտահայտվում է այդպիսի շեշտադրումով:
«Գուցե նրան «ոգեշնչել» է նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերում բանավեճը՝ կառավարող ուժի և խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների միջև, ըստ էության հայ-ադրբեջանական թեմայով, այդ թվում բանակցային պատմությանն անդրադարձերով:
Գուցե պետք չէ բացառել, որ դրանից ժամեր անց Փաշինյանի անդրադարձը խոսում է այն «մասին», որ նա այդ բանավեճում համոզիչ չի գնահատում իր քաղաքական ուժի ներկայացուցիչների ելույթները, ինչի համար էլ որոշել է ֆեյսբուքյան գրառումով անձամբ «կառավարել» հանրային ուշադրության «հոսանքները»»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի օրոք թուրքերն են Արցախում, ու թող չփորձի պատմությունը խեղաթյուրելով՝ արդարացնի այս հանցագործությունը. Արթուր Խաչատրյան
- Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան