
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ դեռևս գործելու են նախկին սակագները՝ մեկանգամյա տոմսի համար և հունվարին ամբողջությամբ այդ տրանսֆորմացիան պետք է ապահովվի։
«Ես և մեր թիմը հավատացած ենք, որ այսօր հնարավոր չէ առանց թվայնացման՝ քաղաքացիների իրապես որակյալ ծառայություններ մատուցել»,-ասաց Ավինյանըև, ներկայացնելով transport.yerevan.am միասնական տոմսային համակարգի կայքը, հավելեց.
«Կարող եք ծանոթանալ նոր տոմսային փաթեթներին, հաշվիչի միջոցով հաշվարկել, թե որն է ձեզ համար լինելու ամենամատչելի տոմսը, հանրային ծառայության համարանիշը մուտքագրելով ստուգել՝ արդյոք ներառված եք արտոնյալ խմբում»։
Նրա խոսքով՝ երևանցիները բոլոր ծառայություններին հասանելիություն են ստանալու մի օգտահաշվով և անհրաժեշտություն չի լինելու այցելել տարբեր կայքեր, ունենալ տարբեր օգտահաշիվներ։
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ ասաց, որ Transport.yerevan.am-ում գործիքակազմն ընդլայնվելու է։
«Հնարավորություն է լինելու ձեռք բերել տոմսեր՝ կցելով բանկային քարտին որպես կրիչ»։
Հարակից հրապարակումներ`
- Ավագանու առաջիկա նիստում միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագիծը
- Տրանսպորտի գինը չպետք է փոխվի, բայց պետք է ներդրվի միասնական տոմսային համակարգ. Անդրանիկ Թևանյան
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին