Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով պակաս 2023 թվականի 5 միլիարդ դոլարի համեմատ: Միևնույն ժամանակ, տարվա երկրորդ կիսամյակն ավելի հաջող էր, քան առաջինը։
Հայտնել է, որ մասնավոր վաճառքներն աճել են 41%-ով՝ 1,1 մլրդ դոլարից հասնելով 1,5 մլրդ դոլարի՝ ամենաբարձր մակարդակը 2020 թվականից ի վեր։
artguide.com-ի հաղորդմամբ, ակնկալվում է, որ ընդհանուր եկամուտը կկազմի 5,7 միլիարդ դոլար, ինչը 6 տոկոսով պակաս է 2023 թվականի 6,1 միլիարդ դոլարից:
Միևնույն ժամանակ, Christie's-ը կարող է իր ակտիվում գրանցել 2024 թվականի ամենաթանկ լոտի՝ Ռենե Մագրիտի «Լույսի կայսրությունը» կտավի վաճառքի գումարը։ Այն վաճառվել է 121 միլիոն դոլարով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան