Մշակույթ 14:02 23/12/2024 Աշխարհում

Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով

Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով պակաս 2023 թվականի 5 միլիարդ դոլարի համեմատ: Միևնույն ժամանակ, տարվա երկրորդ կիսամյակն ավելի հաջող էր, քան առաջինը։

Հայտնել է, որ մասնավոր վաճառքներն աճել են 41%-ով՝ 1,1 մլրդ դոլարից հասնելով 1,5 մլրդ դոլարի՝ ամենաբարձր մակարդակը 2020 թվականից ի վեր։

artguide.com-ի հաղորդմամբ, ակնկալվում է, որ ընդհանուր եկամուտը կկազմի 5,7 միլիարդ դոլար, ինչը 6 տոկոսով պակաս է 2023 թվականի 6,1 միլիարդ դոլարից:

Միևնույն ժամանակ, Christie's-ը կարող է իր ակտիվում գրանցել  2024 թվականի ամենաթանկ լոտի՝ Ռենե Մագրիտի «Լույսի կայսրությունը» կտավի վաճառքի գումարը։ Այն վաճառվել է 121 միլիոն դոլարով։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}