Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած էի այդ թվերից։ Հետո մի փոքր խորացա և հասկացա, որ ընդհանուր անպատասխանատվության և անտարբերության որոշակի խնդիր կա այստեղ»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Տիգրան Ավինյանը։
Նա հայտարարեց, թե պարզել է, որ նոյեմբերի 22-ի այցի համար տոմսերը ձեռք են բերել նոյեմբերի 20-ին։
«Անկեղծ ասած, եթե մեկ օր ուշացումով էլ ձեռք բերեին, կարող է կրկնակի կամ եռակի թանկ գնեին տոմսերը»,-տեղեկացրեց Ավինյանը և հավելեց. «Որոշում եմ կայացրել այդ ծախսն ամբողջութմաբ փոխհատուցել։ Կանխելով հետագա հարցերը, թե՝ ի՞նչ գումարներով, կառաջարկեմ ուսումնասիրել իմ հայտարարգիրը»։
Հետևանքները գնահատելու համար Ավինյանը քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Վիլեն Արևշատյանին հանձնարարեց, որ իր գործուղման և տոմսերի գնման ընթացակարգի ժամանակագրությունը դուրս բերի, որպեսզի պարցեն թե քաղաքապետարանից ով է եղել պատասխանատուն։
«Ես ինքը կառաջարկեմ, թե ինչ պատասխանատվության պետք է ենթարկվեն այն մարդիկ, ովքեր պատասխանատու են»,-հայտարարեց Ավինյանը։
Նա հավելեց, որ դեպքը առիթ է տալիս խոսել «ժամանակին» թեմայի մասին։
«Ժամանակի գործոնը ճիշտ չգնահատելով՝ մենք մի իրավիճակի առջև հայտնվեցինք, որ ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց»։ Բայց, կարծում եմ, որ ամեն մեկն իր մասով պետք է հասկանա, թե ինչքան կարևոր է ժամանակին արձագանքել հանձնարարականին, մարդկանց դիմումների պատասխանը չձգձգել։ Եվ ամեն մեկը իր մասով մարլբրի համակարգը բացի և տեսնի, թե ինչ ունի երկար ժամանակ քնացրած, որովհետև այն ինչ-որ մի պահի, ինչ-որ մի վատ հետևանքի բերելու է»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան