Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ թույլտվության» ենթադրյալ խնդրանքի մասին հաղորդագրությունը, ասել է, որ դա ճիշտ չէ։
«Ոչ, դա չի համապատասխանում իրականությունը», - Ռիա նովոստիի հաղորդմամբ ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ Ասադի կնոջ՝ բաժանվելու և Ռուսաստանից հեռանալու ենթադրյալ ցանկության մասին, ինչպես նաև՝ իբր արգելել են Ասադին Մոսկվայից հեռանալ և նրա ունեցվածքը սառեցվել է։
Դեկտեմբերի 8-ին Սիրիայում զինված ընդդիմության ներկայացուցիչները գրավել են Դամասկոսի պետական հեռուստատեսությունը և եթերում հայտարարել, որ վերահսկողություն են հաստատել երկրի վրա։ Դրանից հետո հայտնի է դարձել, որ Ասադը և նրա ընտանիքը ժամանել են Մոսկվա. Ռուսաստանի Դաշնությունը նրանց ապաստան է տրամադրել։
Հարակից հրապարակումներ`
- Սասունյան. Ասադը միամտորեն վստահում էր Էրդողանին, մինչև որ թիկունքից դաշունահարվեց
- Թրամփը Թուրքիային մեղադրել է Սիրիայում Ասադի իշխանությունը տապալելու մեջ
- Ըստ «Reuters»-ի՝ Ասադը Իրանին բողոքել է Թուրքիայից
- Ասադն իր առաջին հայտարարությունն է արել Սիրիայից տարհանվելուց հետո
- Ասադը տապալումից առաջ Իրանին բողոքել էր Թուրքիայից
- Նարիշկինը չգիտի՝ արդյոք Ասադին պետական պաշտպանություն է տրամադրվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան