Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա Պետրոսյանը։ Նա երկրորդ անգամ անընդմեջ դարձել է Ռուսաստանի չեմպիոն։
Այս մասին խոսել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ելենա Ռադիոնովան։
«Ադելյայի հաղթանակն անակնկալ չէր։ Նա գրավեց այն տեղը, որը որ պետք է զբաղեցներ: Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է։ Չգիտեմ, թե ինչը պետք է խանգարեր նրան հաղթել»,- Ռադիոնովայի խոսքերն է մեջբերում Match TV-ն։